
Ամերիկացի դերասան Քեն Բեյդերը դանակի հարված է ստացել հենց բեմում՝ թատերական ներկայացման ժամանակ: Նրան վիրավորել է իր գործընկերը: Սյուժեի համաձայն՝ նա պետք է խոհանոցային դանակը ձեռքին անցներ Բեյդերի կողքով, սակայն անսպասելիորեն ոչ այն գործողությունն է արել, ինչ պետք է աներ:
Միջադեպը գրանցվել էր Արիզոնա նահանգի Թուսոն քաղաքում` մայիսի 31-ին: 57-ամյա Բեյդերը վիրավորվել է առաջին ակտի վերջում ու չնայած 10 սմ խորության վերքին, շարունակել է իր ելույթը: Անտրակտի ժամանակ դերասանին վիրակապել են ու շտապօգնություն կանչել: Հանդիսատեսը դերասանին ճանապարհել է բարձր ծափահարություններով: