
Հունիսի 5-ին, ժամը 11.48-ին տեղեկատվություն է ստացվել, քաղաքացին փորձում է ինքնասպան լինել նետվելով Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Արզնիի խճուղի թիվ 10 հասցեում գտնվող «Հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՓԲԸ-ի տանիքից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը հոգեբանի հետ:
Հրշեջ-փրկարարների և ոստիկանների համատեղ ուժերով կանխվել է Ազատան գյուղի բնակիչ 1964թ. ծնված Կ. Մ.-ի ինքնասպանության փորձը: