
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունիսի 5-ին, շնորհավորական ուղերձ է հղել Դանիայի Թագուհի Մարգրեթ Երկրորդին՝ երկրի ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա առթիվ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: