ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի բնակիչները ստիպված են եղել փրկարարներ կանչել, որպեսզի կարողանան մուտք գործել իրենց սեփական բնակարան: Տղամարդն ու նրա կինը ագրեսիվ կատվի պատճառով 3 ժամ շարունակ չեն կարողացել մտնել տուն:
Ինչպես հայտնում է CBS-ը, զույգի սիրելի ընտանի կենդանին վերջերս է մայրացել և ինչպես երևում է, նրա ագրեսիան հենց դրա հետ է կապված եղել:
Կատվի տերը մի քանի անգամ փորձել է տուն մտնել, սակայն կենդանի դռան հետևում դարանակալած ու պատրաստ հարձակման` նրան է սպասել: Զույգերը ստիպված են եղել նստել մեքենայում՝ սպասելով մինչև կատուն կհանգստանա: Արդյունքում ամեն ինչ լավ է ավարտվել՝ ամուսինները կարողացել են տուն մտնել, իսկ կատվին փակել են սենյակում: Մասնագետները խորհուրդ են տվել նրանց որոշ ժամանակ չանհանգստացնել կենդանուն ու նրանից մի քիչ հեռու մնալ: