Իրաքի Խավիջե քաղաքում «Իսլամական պետության» ռումբ արտադրող արհեստանոցի վրա հարձակման արդյունքում զոհվել է ավելի քան 200 մարդ, հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը:
Քիրքուկի տեղի խորհրդի անվտանգության հանձնաժողովի անդամ Մուհամմեդ ալ-Ջուբուրին հայտնել է, որ ԱՄՆ ղեկավարությամբ կոալիցիոն ուժերը ավիահարվածներ են հասցրել Խավիջե քաղաքում ռումբ արտադրող արհեստանոցին:
Արդյունքում զոհվել է ավելի քան 200 մարդ, 100-ավորները տուժել են, 28 տուն ավերվել է: