Էնթոնի Ջոշուան գերծանր քաշային կարգի ապագան է. Վլադիմիր Կլիչկո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

WBA (Super), WBO և IBF վարկածով գերծանր քաշային կարգում 39-ամյա ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոն կարծում է, որ 2012 թ. օլիմպիական չեմպիոն 25-ամյա Էնթոնի Ջոշուան բոլոր հնարավորություններն ունի, որպեսզի իր գնալուց հետո ղեկավարի գերծանր քաշային կարգը:

«Դիվիզիոնի ապագան պատկանում է Ջոշուային,- ասել է Կլիչկոն Telegraph.co.uk-ին: Ես չեմ տեսնում մեկ այլ մարզիկի, ով նույնքան ատլետիկ, արագաշարժ, տաղանդավոր կլինի: Եթե նա շարունակի առաջ շարժվել նույն ոգով, ինչպես դա անում է հիմա, ապագան նրանը կլինի»,- ասել է Կլիչկոն:




Լրահոս