Armenian text to speach

Արգամ Աբրահամյանը դիմում է արտաշատցիներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Արտաշատի քաղաքապետի թեկնածու Արգամ Աբրահամյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Սիրելի՛ արտաշատցիներ, ավարտին մոտեցավ նախընտրական քարոզարշավը, որի ընթացքում փորձեցի ծանոթանալ Արտաշատում առկա խնդիրներին, շփվեցի ձեզանից շատերի հետ` ծանոթանալով ձեր բողոքներին ու առաջարկներին: Անկեղծ կլինեմ` այս շփումներն ինձ առավել ոգևորեցին և վճռականություն փոխանցեցին:

Քաղաքապետի պատասխանատու պաշտոնը ստանձնելուց հետո, ձեր բոլորի աջակցությամբ, կփորձեմ լուծել մեր սիրելի քաղաքի առջև ծառացած խնդիրները:

Սիրելի՛ արտաշատցիներ, խնդրում եմ ձեզ ակտիվորեն մասնակցել հունիսի 7-ին կայանալիք Արտաշատի քաղաքապետի ընտրություններին և ձեր մանդատով հնարավորություն տալ ինձ իրականացնել իմ ծրագրերը՝ առավել հարմարավետ և բարեկեցիկ Արտաշատ ունենալու համար: Համատեղ աշխատանքի և հանդուրժողականության պայմաններում, վստահ եմ, մեզ կհաջողվի հարմարավետ և գեղեցիկ միջավայր ստեղծել մեր քաղաքացիների համար:

Հարգելի՛ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, շնորհակալ եմ ձեզ ուշադրության և պրոֆեսիոնալիզմի համար, շնորհակալ եմ նաև քննադատությունների և դիտողությունների համար: Հուսով եմ` մեր համագործակցությունը ապագայում էլ ավելի կսերտանա: Խնդրում եմ ինձ քննադատելուց զատ, տեսնել նաև այն բոլոր դրական գործերը, որոնք ես կկատարեմ»:




Լրահոս