«Միկա»-ն որոշել է չերկարաձգել պայմանագրերը մի շարք ֆուտբոլիստների հետ:
Մասնավորապես՝ Արմեն Ֆիշյանի, Ալեքս Էնրիկե դա Սիլվայի, Գեւորգ Պողոսյանի, Անդրանիկ Ոսկանյանին, Վարդան Մովսիսյանի, Գոռ Պողոսյանի, Արմեն Պետրոսյանի, Սարգիս Կարապետյանի, Արթուր Ադամյանի, Դավիթ Գրիգորյանի, Ռաֆայել Ղազարյանի, Արտակ Գրիգորյանի և Գեւորգ Կարապետյանի պայմանագրերի ժամկետները լրանում են հուլիսին, և ակումբի ղեկավարությունը որոշել է չերկարաձգել դրանց ժամկետները:
«Միկա»-ն հաջորդ մրցաշրջանում մտադրություն ունի հանդես գալու առաջին խմբի առաջնությունում՝ իր մարզադպրոցի կադրերով: Ակումբն արձակուրդում է մինչև հունիսի 23-ը:
«Միկա» ՖԱ մամլո ծառայություն