ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարը՝ president.am-ի
Օրերս Արտաշատում կայացավ վարչապետ Հովիկ Աբրահամյանի միջոցներով կառուցված եկեղեցու օծման արարողությունը: Արտաշատում էր ողջ քաղաքական էլիտան՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Իհարկե, լավ է, որ մեր երկրում նոր եկեղեցիներ են կառուցվում, բայց անհասկանալի է, թե մեր պետական այրերը երբ կգան այն գիտակցության, որ լավ կլինի՝ պատմական արժեքների, հին եկեղեցիների վերականգնման վրա ներդրումներ անեն: Չէ՞ որ մենք աշխարհին դրանով կարող ենք զարմացնել միայն:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ի՞նչը կարող է հիմք հանդիսանալ, որպեսզի քաղաքացիական ծառայողին ազատեն իր զբաղեցրած պաշտոնից:
Լիա Մանուչարյան (41 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ քաղաքացիական ծառայողին զբաղեցրած պաշտոնից ազատելու հիմք են նրա նկատմամբ`
ա) մեկ տարվա ընթացքում երկու անգամ «խիuտ նկատողություն» կարգապահական տույժի կիրառումը,
բ) մեկ տարվա ընթացքում «խիuտ նկատողություն» եւ «oրենքով uահմանված կարգով աշխատավարձի իջեցում» կարգապահական տույժերի կիրառումը,
գ) մեկ տարվա ընթացքում «խիuտ նկատողություն» եւ «քաղաքացիական ծառայության ավելի բարձր դաuային աuտիճանի, բացառությամբ քաղաքացիական ծառայության բարձրագույն դաuային աuտիճանի, իջեցում մեկ աuտիճանով» կարգապահական տույժերի կիրառումը,
դ) մեկ տարվա ընթացքում «սահմանված կարգով աշխատավարձի իջեցում» եւ «քաղաքացիական ծառայության ավելի բարձր դաuային աuտիճանի, բացառությամբ քաղաքացիական ծառայության բարձրագույն դաuային աuտիճանի, իջեցում՝ մեկ աuտիճանով» կարգապահական տույժերի կիրառումը,
ե) «զբաղեցրած պաշտոնից ազատում` քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությամբ» կարգապահական տույժի կիրառումը քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությունն ստանալուց հետո:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ըստ վիճակագրական տվյալների՝ 2014 թվականին քաղծառայողների թվաքանակը կազմել է 6526, իսկ աշխատանքից ազատվածների թիվը՝ 2176:
ՀԱՐՑ. Օտարերկրյա քաղաքացիները, որոնք ցանկանում են ուսում ստանալ հայաստանյան բուհերում, կոնկրետ ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնեն:
Սիլվա Թորոսյան (52 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Օտարերկրյա քաղաքացիները, որոնք ցանկանում են ընդհանուր հիմունքներով սովորել Հայաստանի Հանրապետությունում, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության միջազգային համագործակցության եւ սփյուռքի վարչություն պետք է ներկայացնեն հետեւյալ փաստաթղթերը.
ա) հարցաթերթիկ,
բ) դիմում՝ հասցեագրված Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարությանը, որի մեջ պետք է նշվի ընտրած մասնագիտությունը,
գ) ինքնակենսագրություն,
դ)նոտարի կողմից հաստատված կրթության վկայականի պատճենը՝ նշելով ուսումնասիրված առարկաները եւ հանձնված պետական քննությունների գնահատականները (նիշերը),
ե) բժշկական եզրակացություն, որը վկայում է այն մասին, որ անձը չունի բժշկական հակացուցումներ Հայաստանի կլիմայական պայմաններում բնակվելու եւ համապատասխան ուսումնական հաստատությունում սովորելու համար, ինչպես նաեւ՝ ընդհանուր առողջական վիճակի, պաթոլոգիաների եւ ՁԻԱՀ-ի մասին,
զ) նոտարի կողմից հաստատված անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճեն,
է) լուսանկար (3×4 չափի, 6 հատ):
4-րդ եւ 6-րդ կետերում նշված փաստաթղթերը վավերացվում են տվյալ երկրում Հայաստանի Հանրապետության դեսպանության կողմից եւ լեգալացվում տվյալ պետության արտաքին գործերի նախարարությունում:
ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ցավոք, երբեմնի ԽՍՀՄ երկրների մեջ ԲՈՒՀ ավարտածների թվով առաջին տեղը զբաղեցնող ՀՀ-ում այսօր պատկերը փոխվել է. բուհերում կտրուկ նվազել է ուսանողների թիվը, ինչը պայմանավորված է մի շարք պատճառներով՝ արտագաղթ, ուսման վարձավճարի բարձրացում եւ այլն: Օրինակ՝ 2009-10 ուստարում ֆիզիկամաթեմատիկական գիտությունների մասնագետների թիվը, 2013-14թթ. համեմատ, նվազել է՝ 3707-ից դառնալով 2893: