Մտավոր արատ ունեցող երիտասարդները՝ Ծաղկաձորում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը նոյեմբերի 14-16-ը Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում կազմակերպել է “Փրկություն” հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոնի մտավոր արատ ունեցող 45 շահառուների հանգիստը։ Հաշմանդամ երեխաները Ծաղկաձորում այցելել են Կեչառիս վանական համալիր, Օրբելի եղբայրների թանգարան։ Նրանց ուղեկցում է կենտրոնի աշխատակազմը՝ մանկավարժներ, դայակներ։ “Փրկություն” կենտրոնի ղեկավար Արփինե Աբրահամյանը նշեց, որ իրենց շահառու մտավոր արատ ունեցող պատանիներն ու երիտասարդները հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքներից են, և երբեք հանգստի նման հնարավորություն չեն ունեցել։ ՙՍա նրանց համար մի նոր աշխարհ է, որի հուշերով մեր երեխաները շատ երկար կապրեն՚”,- ասում է Արփինե Արբահամյանը։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն




Լրահոս