Armenian text to speach

Շվարցենեգերը հայտարարել է, որ ավելի լավ նախագահ կլիներ, քան Օբաման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի նախկին նահանգապետ ու դերասան Առնոլդ Շվարցենեգերը հայտարարել է, որ կարող էր գլուխ հանել ԱՄՆ նախագահի աշխատանքից ավելի լավ, քան Սպիտակ տան գործող ղեկավարը: Սակայն նա չի կարողանա առաջադրել իր թեկնածությունը հաջորդ ընտրություններին, քանի որ ծնվել է ոչ ԱՄՆ տարածքում, հայտնում է The Daily Mail-ը:

«Եթե ես ԱՄՆ-ում ծնված լինեի, ապա, ամենայն հավանականությամբ, կառաջադրեի իմ թեկնածությունը նախագահի պաշտոնին, իսկ ինչու ո՞չ:  Ես ավելի լավ կղեկավարեի, քան այդ տղաները, հավատացեք ինձ»,- ասել է Շվարցենեգերը Ավստրալիայում իր նոր ֆիլմի շնորհանդեսի ժամանակ:

Սակայն նա նշել է, որ չի պատրաստվում բողոքել, քանի որ ԱՄՆ-ն նրան տվել է ամենը, ինչի նա հասել է իր կյանքում:




Լրահոս