Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2015թ. հունվար-մայիս ամիսների սպառողական գների ինդեքսը: Armlur.am-ը տեղեկանում է, որ մրգի ապրանքախմբում 2015թ. մայիսին 2014թ. մայիսի համեմատ գրանցվել է 24.2%, իսկ 2015թ. ապրիլի համեմատ` 3.9% գնաճ:
2015թ. մայիսին ապրիլի համեմատ ընկույզի միջուկի գինն աճել է 1.0%-ով, չամիչինը՝
2.2%-ով, կիտրոնինը՝ 6.8%-ով, խնձորինը՝ 18.3%-ով: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է ելակի՝ 13.7%, ադամաթզի` 4.4%, նարնջի 1.1% գնանկում: Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում 2015թ. մայիսին ապրիլի համեմատ արձանագրվել է մրգի 1.0-8.0% գնաճ, իսկ մեկում՝ 0.4% գնանկում: Մայրաքաղաքում մրգի գներն աճել են 4.2%-ով:
Հրուշակեղենի ապրանքախմբում 2015թ. մայիսին 2014թ. մայիսի համեմատ գրանցվել է 18.6%, իսկ 2015թ. ապրիլի համեմատ՝ 0.9% գնաճ:2015թ. մայիսին ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ոչ ոգելից խմիչքի՝ 0.1%, հացամթերքի՝ 0.2%, ոգելից խմիչքի և ծխախոտի՝ 0.3%, այլ մթերքի 0.5% գնաճ, իսկ սուրճի, թեյի, կակաոյի
ապրանքախմբում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: