
Նոյեմբերի 15-ին, ժամը 15.40-ին, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ են տեղափոխել 1992 թ. ծնված Արտաշ Ա.-ին, որը հունիսի 8-ից ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով: