Հերթական հասարակական կազմակերպության ղեկավարն է լքել Ռուսաստանը: «Օտարերկրյա գործակալ» ՀԿ-ների ցուցակում ներառված «Դինաստիա» հիմնադրամի ղեկավար Դմիտրի Զիմինն անորոշ ժամանակով լքել է Ռուսաստանը, «Ինտերֆաքսին» հայտնել է Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի գիտական ղեկավար Եվգենի Յասինը:
«Զիմինը մեկնել է Ռուսաստանից: Թե ինչքան ժամանակով, չգիտեմ»,- ասել է Յասինը՝ հավելելով, որ մեկնելու պատճառն է դարձել «Դինաստիա» հիմնադրամի շուրջ ստեղծված իրավիճակը, ով օտարերկրյա գործակալի կարգավիճակ է ստացել:
«Ինտերֆաքսն» հայտնում է, որ Դմիտրի Զիմինի հետ կապնվել չի հաջողվել:
Հիշեցնենք, 2012 թվականից Ռուսաստանում գործում է օրենք, որը պահանջում է, որ դրսից ֆինանսավորվող ու քաղաքականությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունները գրանցվեն որպես «օտարերկրյա գործակալ»: