Գնային ինչ քաղաքականություն է տիրում պարենային ապրանքների շուկայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015թ. մայիսին ապրիլի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է
0.5% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է պարենային ապրանքների 1.2% գնանկումով: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 1.1%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում և ծառայությունների ոլորտում գրանցվել է գների և սակագների 0.1%
հավելաճ:

2015թ. մայիսին 2014թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 101.4%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 100.3%, ոչ պարենային ապրանքներինը՝ 104.7%, ծառայությունների սակագներինը՝ 100.9%:  2015թ. հունվար-մայիսին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.3%, ինչը 0.1 տոկոսային կետով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշը (0.2%):

2015թ. մայիսին 2014թ. մայիսի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 105.1%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 104.7%, ոչ պարենային ապրանքներինը` 106.8%, ծառայությունների սակագներինը` 103.9%, իսկ հունվար-մայիսին 2014թ. հունվար-մայիսի համեմատ`  համապատասխանաբար   105.0%, 105.6%, 105.4% և 103.6%:

Հանրապետության դիտարկվող 9 քաղաքներում 2015թ. մայիսին ապրիլի համեմատ սպառողական գները նվազել են 0.9-0.3%-ով (գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Եղեգնաձորում), իսկ մյուս երկուսում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում սպառողական գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 0.6%-ով:




Լրահոս