Մահվան ելքով վրաերթ Գեղարքունիքի մարզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 9:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի բնակիչ, 21-ամյա Գոռ Համբարձումյանը վարելով “Վազ 2121” մակնիշի 179 ՍԼ 64 համարանիշի ավտոմեքենան, Գավառ քաղաքի Ազատության փողոցում վրաերթի է ենթարկել նույն փողոցի բնակչուհի 64-ամյա Օֆիկ Դադոյանին: Նա փողոցն անցել էր չթույլատրված հատվածով:
Ինչպես  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել: Նա անհրաժեշտ գործողություններ է կատարել՝ վրաերթի ենթարկվածին տեղափոխելով Գավառի բժշկական կենտրոն, որից հետո ինքնակամ ներկայացել է ոստիկանություն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հիվանդանոցում Օ. Դադոյանը մահացել է: Նշված ավտոմեքենան հաշվառված է “Դարոնիկ” ՍՊԸ-ի հաշվեկշռում: 




Լրահոս