Ազգային վիճակագրական ծառայությունն այսօր հրապարակել է գնաճի մասին նոր տվյալները: Ըստ այդմ, շաքարավազի հանրապետական միջին գինը 2015թ. մայիսին 2014թ. մայիսի համեմատ աճել է 2.7%-ով, իսկ 2015թ. ապրիլի համեմատ գրանցվել է 2.2% գնանկում:
Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2015թ. մայիսին ապրիլի համեմատ արձանագրվել է շաքարավազի 5.7-0.7% գնանկում, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Աշտարակում: Մայրաքաղաքում շաքարավազի գինը նվազել է 1.7%- ով:
Կաթնամթերքի ապրանքախմբում 2015թ. մայիսին 2014թ. մայիսի համեմատ գրանցվել է 5.9% գնաճ, իսկ 2015թ. ապրիլի համեմատ՝ 1.2% գնանկում: Վերջինս հիմնականում «Չանախ», և «Չեդեր» պանրատեսակների` համապատասխանաբար 4.3%, և 2.0%, պաղպաղակի՝ 3.3-2.3% գնանկման արդյունք է: 2015թ. մայիսին ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է կաթնաշոռի՝ 1.1%, մածունի՝ 0.5%, թարմ և խտացրած կաթերի 0.4% գնանկում: