Նոր սկանդալ ՖԻՖԱ-ի շուրջ. ինչու էր Իռլանդիային 5 մլն դոլար նվիրաբերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՖԻՖԱ-ն հերթական անգամ կասկածելի իրավիճակում է հայտնվել: Իռլանդիայում հայտարարել են, թե ստացել են 5 մլն դոլար, որի դիմաց պետք է չբարձրաձայնեին Աշխարհի 2010թ. առաջնությունում չհայտնվելու մասին: ՖԻՖԱ-ում բացատրել էին, թե այդ գումարը տրվել է մարզադաշտ կառուցելու համար:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հետ պատասխան խաղի ժամանակ ֆուտբոլիստ Վիլյամ Գալասը դարձավ գոլի հեղինակ այն բանից հետո, երբ Թյերի Անրին ակնհայտ ձեռքով խաղ էր ցուցադրել:

Այս դեպքից հետ Իռլանդիայում իրարանցում առաջացավ, շատերն առաջարկում եին նորից խաղալ, մյուսներն էլ Անրիից պահանջում էին ներողություն խնդրել: Իռլանդիան նույնիսկ դիմեց ՖԻՖԱ` պահանջով իրենց մասնակիցների շարքում ընդգրկելու, սակայն այն մերժվեց:

Իռլանդիայի ֆուտբոլի ազգային ասոցացիայի նախագահ Ջոն Դիլեյնը պատմել էր, որ ՖԻՖԱ-ն իր կառույցին հանկարծակի 5 մլն դոլար էր նվիրաբերել, իսկ ՖԻՖԱ-ն էլ իր հերթին արդարանում էր:  Չնայած, որ մարզադաշտը չկառուցվեց, ՖԻՖԱ-ն այդ գումարներն այդպես էլ ետ չպահանջեց Իռլանդիայից:




Լրահոս