
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Անխել դի Մարիան հասկացնել է տվել, որ այս ամռանը չի պատրաստվում փոխել ակումբային գրանցումը և դա չնայած այն հանգամանքի, որ ֆուտբոլիստով հետաքրքրվում են ՊՍԺ-ն և «Բավարիա»-ն:
«Ընդամենը վերջերս ավարտվեց իմ առաջին մրցաշրջանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ում: Այս տարին ինձ դժվարութամբ տրվեց: Կարծում եմ, որ դա այն պատճառով էր, որ ես եկել էի ուրիշ երկրից և սովոր էի խաղալ այլ կերպ: Ես այստեղ կանցկացնեմ նաև հաջորդ մրցաշրջանը և կփորձեմ ցույց տալ իմ վարպետությունը», – նշել է նա:
27-ամյա արգենտինացին անցկացրել է Պրեմյեր լիգայում 27 խաղ, դարձել 3 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: