Հանրահայտ ռեփեր Քանյե Ուեսթի կինը՝ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, ով սպասում է իր երկրորդ երեխային, ցանկացել է մեկ օրով դառնալ զվարճանքների մի ամբողջ այգու տիրուհին: Հեռուստաաստղը ցանկացել է հունիսի 15-ին մեկ օրով վարձակալել Disneyland-ը:
Այդ օրը այգին, որն անչափ շատ են սիրում աշխարհի բոլոր ծայրերի փոքրիկները, կգործի բացառապես Քիմ Քարդաշյանի ու նրա մերձավորների համար:
Disneyland’s Magic Kingdom զբոսայգում աստղային զույգը որոշել է նշել իրենց դստեր՝ Նորթ Ուեսթի 2-րդ տարեդարձը: