
Նոյեմբերի 15-ին, ժամը 21.30-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Խուդյակով փողոցում՝ թիվ 38 միջնակարգ դպրոցի մոտ, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.42-ին, մարվել՝ 21.48-ին: Ամբողջությամբ այրվել է “Մոսկվիչ” մակնիշի առանց պետհամարանիշի, չշահագործվող ավտոմեքենան: