
Նոյեմբերի 15-ին, ժամը 16.45-ին, ոստիկանության Անիի բաժին է ներկայացել 50-ամյա մի բնակիչ և կամավոր հանձնել “Ֆ-1” տիպի նռնակ` պայթուցիչով, և ինքնաձիգի 286 փամփուշտ՝ հայտնելով, որ զինամթերքը ձեռք է բերել 1992 թ.-ին՝ ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ: Այս մասին ենք տեղեկանում ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջից։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: