“Հայ ազգային կոնգրես” խորհրդարանական խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը չի բացառում, որ ՀԱԿ-ը առաջիկա նախագահական ընտրություններում սատարի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, եթե նա կատարի ՀԱԿ պահանջները։ Այս մասին ՀՀ նախկին վարչապետը հայտարարեց այսօր ԱԺ-ում կայացած ճեպազրույցի ժամանակ։
“Եթե ես տեսնեմ, որ Սերժ Սարգսյանը շատ լավ նախագահ է այս երկրի համար, կեթամ ու չեմ հեռանա իրանից, կօգնեմ իրան, ինչի չէ: Եթե արտագաղթը կանգնի, բա իհարկե, հո ինքնանպատակ չի այս ամենը”,- ասաց նա, միաժամանակ նշեց, որ դրա հույսն ինչքը չունի:
“Ես խորհուրդ կտայի, որ գոնե մեր առաջարկները կարդար, հասկանար, բայց տեղյակ չի, հետադարձ կապ չունի: Նույնիսկ կառավարությունը չի հասկանում”,-ասաց նա և հավատացրեց, որ Բյուջեն նախագահի քաղաքականության հիմքը պետք է հանդիսանա:
Հրանտ Բագրատյանը նաև ասաց, որ Լևոն Տեր-Պետրոսյանը դիտարկում է նախագահական ընտրություններում առաջադրվելու իր հնարավորությունները, և այդ դիտարկումները շարունակվում են։
Լրագրողի այն դիտարկմանը, թե որքան են շարունակվելու այդ դիտարկումները, Հրանտ Բագրատյանն ասաց. “Երկու շաբաթ չորս ժամ 15 րոպե, որից հետո պարզ կլինի ՀԱԿ-ի դիրքորոշումը նախագահական ընտրությունների վերաբերյալ”: