Ադրբեջանը փակում է Բաքվում ԵԱՀԿ գրասենյակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշոտնական Բաքուն ավելի է սրում հարաբերություններն Արևմուտքի հետ: Ադրբեջանը որոշել է փակել Բաքվում տեղակայաված՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության համակարգող գրասենյակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­-ըˋ վկայակոչելով ադրբեջանական minval.az լրատվամիջոցը, «Թուրան» գործակալության դիվանագիտական շրջանակների աղբյուրները հայտնել են, որ համապատասխան որոշումը Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հունիսի 3-­ին ներկայացրել էր ԵԱՀԿ տեղի գրասենյակին:

«Ադրբեջանի կառավարությունը փաստում է, որ այլևս նպատակահարմար չի համարում ԵԱՀԿ ծրագրերը համակարգող գրասենյակի գործունեությունը Բաքվում: Այդ նպատակովˋ Ադրբեջանի կառավարությունը 2015 հունիսի 4­ից ուժը կորցրած է համարում 2014 թվականի սեպտեմբերի 24­ին Ադրբեջանի և ԵԱՀԿ ներկայացուցիչների միջև կնքված Փոխհամաձայնության հուշագիրը»,­ ասվում է արտգործնախարարության ուղերձում: Ադրբեջանը մեկ ամիս ժամանակ է տվել ԵԱՀԿ-ին՝ ստեղծված իրավիճակում տեխնիկական հարցերը կարգավորելու համար: Հունիսի 5-­ին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը տեղեկացրել է ԵԱՀԿ անդամ պետություններին Բաքվի որոշման մասին:




Լրահոս