Ինքնասպան է եղել ոստիկանության գեներալ-մայորի հայրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում, Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Շահումյան գերեզմանոցում մահացած տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է shamshyan .com-ը, գերեզմանոց են ժամանել Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը, որոնք այնտեղ հայտնաբերել են 83-ամյա Մ. Զախարյանի դին՝ ձախ կրծքավանդակի հատվածում հրազենային վնասվածքով: shamshyan .com-ը հայտնում է, որ, իր տեղեկություններով, տեղի ունեցածը ինքնասպանություն է, իսկ ինքնասպանություն գործած տղամարդը Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զախարյանի հայրն էր: Դիակի մոտ հայտնաբերվել է նաև “Մակարով” ատրճանակ: shamshyan .com-ը հայտնում է, որ օրեր առաջ մահացել էր նաև ինքնասպանություն գործած Մ. Զախարյանի կինը: Դեպքը տեղի է ունեցել կնոջ գերեզմանի մոտ:




Լրահոս