
Ավստրալիական արգելոցում ապրում է բավականին արտասովոր «մարզիկ»: Դա Ռոջեր անունով կենգուրուն է, ով ամեն օր մենամարտի է բռնվում իր մրցակիցների հետ:
Ռոջերը 9 տարեկան է, սակայն շնորհիվ իր հիանալի ֆիզիկական տվյալների, կարող է նոկաութի ենթարկել նույնիսկ ամենաուժեղ մրցակցին: Ինչպես ասում է արգելոցի մենեջեր Քրիս Բարնսը, Ռոջերը ունի մշտական հակառակորդ` 2-մետրանոց մոխրագույն կենգուրու Դեյվը:
«Բռնցքամարտիկը» գրեթե ամեն օր մարզվում է, իսկ ազատ ժամանակ սիրում է զբոսնել: Իսկ եթե այլ զբաղմունք չկա, նա պարզապես մետաղական դույլեր է ճմռթում:
Մանրամասները` տեսանյութում