Armenian text to speach

ԴԱՀԿ-ն չի կատարում իր պարտականությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն (ԴԱՀԿ) ապահովող ծառայության  ոչ իրավաչափ գործողությունների հետեւանքով  Նելլի Ստեփանյանն արդեն յոթ ամիս չի կարողանում մուտք գործել իր բնակարան։  Այդ մասին նշվում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տարածած հաղորդագրությունում։ Այդ կապակցությմաբ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը կայացրել է մարդու իրավունքների խախտման մասին որոշում։
Օրենքի համաձայն դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա ԴԱՀԿ ապահովող ծառայությունը պարտավոր է երկու ամսվա ընթացքում ապահովել վճռի պահանջի կատարումը՝ օգտագործելով պարտատիրոջ եւ/կամ պարտապանի միջոցները։ Սակայն արդեն յոթերորդ ամիսն է ԴԱՀԿ ապահովող ծառայությունը չի կարողանում միջոցներ գտնել կատարողական գործողություններն իրականացնելու համար, թեեւ Նելլի Ստեփանյանը պատրաստակամություն է հայտնել տրամադրել  բանվորական ուժ եւ տեխնիկական միջոցներ։ Այդուհանդերձ ծառայության աշխատակիցները անտեսել են նրա առաջարկը՝ այդպես էլ չկատարելով օրենքի պահանջը։
Ամիսներ շարունակ ԴԱՀԿ ապահովող ծառայության անգործության հետեւանքով Նելլի Ստեփանյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին իր իրավունքները վերականգնելու խնդրանքով։
Գործն ուսումնասիրելով՝ Պաշտպանը կայացրել է մարդու իրավունքների խախտման որոշում։



Լրահոս