
Հայաստանի ներկայացուցիչներ Զավեն Անդրիասյանը եւ Տիգրան Լ. Պետրոսյանը Արաբական Միացյալ Էմիրությունների Ֆուջեյրա քաղաքում անցկացվող շախմատային բաց մրցաշարի 3-րդ տուրից հետո վաստակել են 2-ական միավոր: Հայ գրոսմայստերները մեկ միավոր են զիջում առաջատարին: Մրցաշարային աղյուսակը 3 միավորով գլխավորում է հնդիկ գրոսմայստեր Սուրիա Գանգուլին, հայտնում է armchess .am-ը: