Այսօր հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1903 թվականի հունիսի 6-ին է ծնվել հայ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1954), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1963), ռուսական կոմպոզիտորական դպրոցի և հայ դասական երաժշտության ներկայացուցիչ, համաշխարհային դասական Արամ Խաչատրյանը:

Մանկությունը և պատանեկությունը անցկացրել է ցարական Թիֆլիսում՝ Կովկասի մշակութային բազմազգ մայրաքաղաքում, ապա 1921 թվականին տեղափոխվել է Մոսկվա։ Առանց սկզբնական երաժշտական գիտելիքների ընդգրկվել է Գնեսինի պետական երաժշտական ինստիտուտ՝ համատեղությամբ սովորելով Մոսկվայի կոնսերվատորիայում։ Առաջին մեծ գործը եղել է «Դաշնամուրի կոնցերտը» (1936), որով նա հայտնի է դարձել ԽՍՀՄ սահմաններից դուրս։ Ժամանակակիցների խոսքերով՝ Խաչատրյանի ոճը բնութագրվում է գունագեղ հարմոնիաներով, թովիչ ռիթմերով, վիրտուոզությամբ, իմպրովիզացիաներով և զգացական մեղեդիներով։

Aram_Khachaturian_1964b

Խաչատրյանը 20-րդ դարի ամենաճանաչված հայ կոմպոզիտորն էր, ինչպես նաև հայկական առաջին բալետի, սիմֆոնիայի, կոնցերտի և ֆիլմի երաժշտության հեղինակը։ Հետևելով ռուսական երաժշտության ավանդույթներին՝ նա իր ստեղծագործություններում լայնորեն օգտագործել է հայկական և կովկասյան, արևելյան և արևմտյան Եվրոպայի, Մերձավոր Արևելքի ժողովրդի ազգային երաժշտությունը:

800px-Prokofiev_shostakovich_khachaturian

Արամ Խաչատրյանն ասել է. «Հին Թիֆլիսը հնչուն, երաժշտական քաղաք է. բավական էր անցնել կենտրոնից քիչ հեռու գտնվող փողոցներով ու նրբանցքներով, որպեսզի մխրճվել ամենատարբեր աղբյուրներից ստեղծված երաժշտական մթնոլորտի մեջ…», «Հոկտեմբերյան հեղափոխությունը արմանատականորեն փոխեց իմ ամբողջ կյանքը և եթե ես արդեն դարձել եմ լուրջ արտիստ, ապա պարտական եմ ժողովրդին և խորհրդային ղեկավարությանը։ Այս մարդկանց է նվիրված իմ ամբողջ գիտակցական կյանքը, ինչպես և իմ ստեղծագործական աշխատանքը», «Ես աթեիստ եմ, բայց ես հայ ժողովրդի զավակն եմ, ովքեր առաջինն են եղել, որ ընդունել են քրիստոնեություն, այսպիսով՝ Վատիկան այցելելը իմ պարտքն էր»:

 




Լրահոս