
Ձմերուկի սերմերը դրական ազդեցություն են թողնում առողջության վրա, գրում է Takprosto.cc կայքը, սակայն, դրանք կուլ տալով՝ օրգանիզմին որևէ օգուտ չեք տա, իսկ եթե դրանից թեյ պատրաստեք, այն կարող է օգտակար լինել:
Ձմերուկի սերմերը պարունակում են նյութեր, որոնք կարևոր են աղեստամոքսային տրակտի նորմալ գործունեության համար: Բացի դա, ձմերուկի սերմերը պարունակում են հակաօքսիդանտ նյութեր, որոնք օգնում են լայնացնել արյունատար անոթները և իջեցնում են զարկերակային ճնշումը:
Մի խումբ գիտնականներ կարծում են, որ ձմերուկի սերմերն ընդունակ են լավացնել հիշողությունը: Ձմերուկի սերմերը պարունակում են A, B, C վիտամիններ, երկաթ, մանգան, կալցիում և այլ օգտակար նյութեր: