
Իժեվսկի տարածքային դատարանը վճիռ է կայացրել Խրյուշա մականունով նախկին օրենքով գողին, որը նաև հանդիսանում է Ուդմուրտիայի հանցագործ աշխարհի ղեկավարներից մեկը,- գրում է Российская Газета-ն: Նա ձերբակալվել էր անցյալ տարի` թմրանյութ պահելու համար, որի համար դատապարտվել է երեք տարվա ազատազրկման: Դեռևս 2005-ին նա ստեղծել էր 21 հոգուց բաղկացած մի խմբավորում, որը գործել էր ՈՒդմուրտիայի ու Թաթարստանի տարածքներում: Նրանք զբաղվել են նավթի գողությամբ, իսկ այդ առևտրից գոյացած գումարը ներդրել էին տարբեր կազմակերպությունների գործունեության մեջ: