
Բրիտանական The Guardian հեղինակավոր պարբերականը կազմել է ամառային հանգստի ամենահետաքրքիր վայրերի ցուցակը, որում լավագույնների շարքում ներառել է Արցախի Հանրապետությունը:
Ինչպես գրում է աղբյուրը՝ սահմանային լարվածությունը զբոսաշրջիկներին կարող է մի փոքր վտանգավոր թվալ, սակայն հենց այս հանգամանքը էլ ավելի է հետաքրքրացնում դեպի Լեռնային Ղարաբաղ ճամփորդությունը:
Արցախը զբոսաշրջիկներին կարող է առաջարկել է մի շարք տեսարժան վայրեր, որոնք աչքի են ընկնում կատարյակ գեղեցկությամբ: Դրանց շարքում են լեռնային վանքերը, հնագիտական հուշարձանները, քարանձավները:
The Guardian-ը իր ցուցակում ներառել է Արևելյան Աֆրիկայում գտնվող Ջիբութի պետություն, Բիրման, Իսպանիան, Իրաքը, Մեծ Բրիտանիան, Մոզամբիկը, Նամիբիան, Նիկարագուան, Ֆիջին: