
Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Երևանի բնակիչ Արտակ Հարությունյանի մահվան պատճառները։
2015թ հունիսի 5-ին՝ ժամը 11:25-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնից հաղորդում է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան կամրջից մարդ է նետվել, որի հետևանքով մահացել է:
Ահազանգի հիման վրա՝ դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ քննիչի գլխավորությամբ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ինքնասպանություն գործած տղամարդու ինքնությունը, ով Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ է, 41 տարեկան։
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Քննություն է տարվում՝ պարզելու տղամարդու ինքնասպանություն գործելու պատճառները։