Նոյեմբերի 12-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, ավտովթարի զոհ դարձած Խաչատուր Գրիգորյանը Սերժ Սարգսյանի անվտանգության պետ Վաչիկ Ղազարյանի օգնականն էր: Նրա հետ նույն մեքենայում եղած եւս երկուսը նույնպես Ղազարյանի աշխատակիցներն են: «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ երիտասարդ Գրիգորյանը մշտապես աշխատել է Ս. Սարգսյանի հետ եւ եղել նրա հավատարիմը:
Իհարկե, ավտովթարը փորձանք է, որ կարող է յուրաքանչյուրի հետ կատարվել: Բայց այստեղ ուշագրավն այն է, որ Խ. Գրիգորյանի կարգավիճակն անգամ պաշտոնական տեղեկատվության մեջ նշված չէ:
Ըստ ոստիկանության տրամադրած տեղեկությունների՝ «Երեւան-Իջեւան ճանապարհի 72-րդ կմ-ին «BMW X-5» մակնիշի ավտոմեքենան Իջեւանի ուղղությամբ ընթանալիս դուրս էր եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել այդ գոտուց դուրս կայանված «ԻԺ-2715» մակնիշի ավտոմեքենային, ապա` չգործող կամրջի երկաթբետոնյա կոնստրուկցիային: Բախումների հետեւանքով «BMW X-5»-ի սրահում գտնվող 27-ամյա Խաչատուր Գրիգորյանը տեղում մահացել էր: Իսկ երկու տղամարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց»:
Խ. Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը երեկ տեղի ունեցավ Ս. Հովհաննես եկեղեցում, իսկ հուղարկավորությունն այսօր է:
ՄԱՀԱՑԵԼ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՄՏԵՐԻՄԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ