
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ արամ Կարապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Կոնսուլտացիները, որոնք հիմա գնում են, անպտուղ են այսօրվա իրավիճակը շտկելու համար: Իմ տպավորությամբ՝ նրանք բոլորն այսօրվա հարցերից խուսափելու ճանապարհ են ընտրել՝ սկսած ՀՀԿ-ից եւ Սերժ Սարգսյանից, վերջացրած քաղաքական դաշտի «գերհզոր» ուժերից: Սկսած տնտեսական, վերջացրած քաղաքական, ղարաբաղյան եւ բոլոր հարցերից՝ նրանք պատասխան չունեն: Պարզապես սկսել են մի գործընթաց, որ, իմ կարծիքով, ճիշտ կլիներ անցկացնել խորհրդարանական ընտրություններից առաջ: Նախագահական ձեւից խորհրդարանականին անցնելու եւ 100 տոկոսով համամասնական ընտրակարգ ձեւավորելու հարցերը չէ, որ դրված են այսօր ժողովրդի կողմից: Իմ կարծիքով՝ մարդիկ հեղափոխական ճանապարհով իրավիճակը փոխելու քայլեր են ցանկանում տեսնել: Եւ այս օրակարգով պետք է կոնսուլտացիաներ սկսել, բայց ե՞րբ եւ ինչպե՞ս. սա է հարցը»: