ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի՝ Ֆրանսիա կատարած այցն այնքան էլ հարթ չի անցնում. մեր երկրի ղեկավարին շատ տեղերում զանազան ակցիաներով են դիմավորել: «Ժողովուրդ»-ի դիվանագիտական աղբյուրների հաղորդմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պատրաստակամություն է հայտնել հանդիպում կազմակերպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ՝ պայմանով, որ հայաստանյան կողմն արցախյան հիմնահարցի լուծմանը վերաբերող փաստաթուղթ պետք է վավերացնի: Սակայն Ս. Սարգսյանը մերժել է՝ պատճառաբանելով, որ նախագահական ընտրություններից առաջ չի կարող նման բան անել: Այդ պատասխանից հետո հարցը մտել է փակուղի: Մեր տեղեկություններով՝ ֆրանսիական կողմից խոստացված 1 մլրդ դոլարը, որը պետք է տրամադրվեր Հայաստանի ատոմակայանի համար, առայժմ չի փոխանցվի: 




Լրահոս