Armenian text to speach

«Ա լա քինգ Արթուր» Հովիկ Աբրահամյանն ու հայոց լեզվի հավերժ «րաբունի» Գալուստ Սահակյանը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Եթե հայոց պառլամենտարիզմի պատմության մեջ Հովիկ Աբրահամյանը կմնա «ա լա քինգ Արթուր» կառուցած օվալաձեւ դահլիճով, ապա Գալուստ Գրիգորիչը՝ «Գրիգոր Լուսավորիչը», որպես հայոց լեզվի հավերժ «րաբունի»: Բանն այն է, որ գրեբոյեդովական Կիսելյովի՝ հայոց տաքսիստների ռուսերեն չիմանալու հայտնի պատմությունից հետո Գրիգորիչը բացառապես թարգմանաբար է իրականացնում ԱԺ միջոցառումները`  հարգելով հայոց լեզուն:

Բացառություն չեն նաեւ էներգիայի սակագնին նվիրված բիբինյան  քննարկումները եւ առաջիկայում՝ հունիսի 12-ին սպասվող լսումները։ Իսկ երբ Մատվիենկոն պառլամենտում հանդիպում էր Գալուստի հետ, Գագիկ Եգանյանն սկսել է ռուսերեն խոսել, Գալուստը հայերենով դուրս է հրավիրել Եգանյանին: Մատվիենկոն հարցրել է` ի՞նչ պատահեց: Գրիգորիչն իրեն հատուկ հանգստությամբ ասել է` դուրս հանեցի հայերեն չխոսելու համար։ Մատվիենկոն գլխով «ադաբրյամս» է արել»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս