Շեյխուհի Մոզան դժգոհ է մնացել Հայաստանից. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Քաթարի 3-րդ շեյխի երկրորդ կինը՝ աշխարհահռչակ գեղեցկուհի Համադա Բեն Խալիֆա ալ Թանի շեյխուհի Մոզան, երեկ մեկնել է Հայաստանից: Նա մեր երկրում մնացել է մոտ 2 օր, բայց ասում են, թե այդքան էլ գոհ չի եղել այցից, առանձնապես բարձր տրամադրություն չի ունեցել: Մեզ տեղեկություններ են հասել, որ շեյխուհին հատկապես դժգոհ է մնացել իր այցի շուրջ առաջացած աղմուկից: ԱԳՆ-ին մոտ կանգնած մեր աղբյուրը հայտնեց, որ սա մասնավոր այց էր, որի մասին ոչ ոք չպետք է իմանար, մինչդեռ լրատվամիջոցներն ամեն ինչ «փչացրին»: Արևելքի թագուհու այցի շուրջ առաջացած աղմուկի «մեղավորները», սակայն, միայն լրատվամիջոցները չէին: Հազիվ թե հունիսի 4-ին, կեսօրից հետո Երևանի կենտրոնով անցնող պատահական քաղաքացին չնկատեր կաթվածահար երթևեկությունը, մոտ 20 արտասահմանյան մեքենաների շարասյունը, լուսաձայնային ազդանշանով ուղեկցող մեքենաները և ճանապարհային ոստիկաններին:

Բոլորի մոտ մեկ հարց էր առաջանում՝ այս ո՞վ է եկել նորից: Պետական պահպանությունը «պերեբոր» էր արել՝ ընդամենը 18 հոգանոց պատվիրակության համար ուղարկելով նույնքան մեքենա: Այցելության ժամանակ շեյխուհի Մոզան պետական մակարդակով որևէ հանդիպում չէր նախատեսել և չի էլ ունեցել, բայց, մեր տեղեկություններով, նրան նախագահականից խորհրդանշական նվերներ են ուղարկել՝ իր հետ տանելու համար: Ողջ ընթացքում նրան ուղեկցել է «Ռոսգոսստրախ» ընկերության ներկայացուցիչը, դատելով լուսանկարներից՝ անվտանգությունն ապահովում էր նաև «Պանտերա սեքյուրիթի» ընկերությունը: Հայաստանում Մոզան այցելել է Գառնի, Գեղարդ, Մատենադարան, մզկիթ, ընթրել է «Հին Երևան», «7 քար» ռեստորաններում: Ավելի վաղ հայտնել էինք, որ նրան Հայաստան է հրավիրել «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն հայազգի Դանիել Խաչատուրովը»։

Ավելի մնրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս