
Դոնեցկի «Մետալուրգ» ֆուտբոլային ակումբը դադարեցնում է իր գործունեությունը: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Անդրեյ Պավելկոն:
«Մետալուրգ»-ը միավորվելու է «Ստալ»-ի հետ: 2 ակումբներն էլ պատկանում են գործարարներ Սերգեյ Տարուտին ու Օլեգ Մկրտչյանին: Ուկրաինայի Պրեմյեր լիգայում կխաղա «Ստալ»-ը: Նշենք, որ Դոնեցկի «Մետալուրգ»-ը հիմնադրվել է 1996-ին: