Armlur.am-ի տեղեկություններով` երեկ` հունիսի 5-ին, Շիրակի մարզի Երազգավորս գյուղում գումարային հարցերի շուրջ համագյուղացիների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է դանակահարությամբ: Ըստ մեզ հասած տեղեկությունների` վիճաբանությունը տեղի է ունեցել համագյուղացի կանանց միջև:
Կանանցից մեկը, ըստ վարկածի, գնացել էր մյուսի տուն` իր պարտքը վերցնելու, սակայն սկսել են վիճել, որից հետո նրանցից մեկը դանակահարել է մյուսին: Սակայն, դեպքն այդքանով չի ավարտվել: Դանակահարվող կինը դանակահարողի տնից վերցրել է 2 բջջային հեռախոս և հեռացել, ասելով` մինչև գումարը չվերադարձնի, հեռախոսները նրան չի հանձնի:
Ոստիկանության լրատվականից հաստատեցին կատարվածը: Կատարվում է քննություն: