
Մադրիդի «Ռեալ»-ի երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն անդրադարձել է կատալոնական «Բարսելոնա»-ի և Թուրինի «Յուվենտուս»-ի միջև Չեմպիոնների լիգայի եզրափակիչին:
«Երկրպագելու եմ «Յուվենտուսին»: Կարծիք կա, որ «Բարսելոնա»-ի շանսերն ավելի մեծ են: Իրականում, ոչ մի թիմ չի կարող ֆավորիտ համարվել թուրինցիների դեմ խաղում: «Յուվենտուս»-ի կազմում գլխավոր ֆուտբոլիստներն են Տևեսը եւ Պոգբան»,- նշել է նա:
Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կայանալու է հունիսի 6-ին` Բեռլինում: