Նախօրեին մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ սիբիրախտն այժմ հասել է նաեւ Կոտայքի մարզի Զովունի համայնք: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամլո խոսնակ Բաբկեն Պիպոյանը «Ժողովուրդ»-ին պարզաբանեց. «Հիմա մարդիկ հենց անկած կենդանի են տեսնում, միանգամից մոտ չեն գնում: Բայց ախր ամեն անկած կենդանի սիբիրախտով հիվանդ չէ: Կոտայքի մարզի Զովունի համայնքի անկած կենդանու նշանները նման չեն սիբիրախտին»: Հիշեցնենք, որ ըստ ՍԱՊԾ-ի՝ սիբիրախտի հաստատված դեպքերը Արմավիրի, Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերում են եղել, որտեղ շարունակվում է հսկողությունը, իսկ կարանտինային կետերը դեռ մնում են: Հավելենք, որ Գեղարքունիքում մսի վաճառքի կետերը դեռ շարունակում են փակ մնալ:
Իսկ օրվա վերջում Մարտունու ինֆեկցիոն հիվանդանոցի փոխտնօրեն Վարդան Կարապետյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ սիբիրախտի կասկածանքով երեկ իրենց դիմել են երեք հոգի: Սակայն լաբորատոր հետազոտության պատասխանները դեռ չկան:
ՆՄԱՆ ՉԷ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ