
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից` ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար եղանակային վատ պայմանների պատճառով: