
Փրկարարները հայտնաբերել են 11 լեռնագնացների ու նրանց ուղեկցորդների դիերը, ովքեր զոհվել են Մալայզիայի ամենաբարձր Կինաբալու լեռան գագաթը բարձրանալու ժամանակ: 8 մարդ դեռևս անհետ կորած է համարվում:
Նախօրեին զբոսաշրջիկների շրջանում հայտնի լեռան մոտերքում 6.0 բալ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել, որը ցեխահոսքի ու քարահոսքի է հանգեցրել:
Ինչպես Սաբախ նահանգի տուրիզմի նախարար Մասադի Մանջունն է հայտնել, Կինաբալու լեռը բարձրացող ավելի քան 130 մարդ բարեհաջող կերպով վայր են իջել:
Սաբախ նահանգում երկրաշարժից վնասվել են նաև մի քանի դպրոցներ, շենքեր ու հիվանդանոցներ: