Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միայն անառողջ մարդը կարող է պատկերացնել իրավիճակ, երբ Ռուսաստանը հարձակվում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների վրա:
«Ինչ վերաբերում է ինչ-ինչ երկրների մտավախություններին, կապված Ռուսաստանի կողմից հնարավոր ագրեսիվ գործողություններին, ապա կարծում եմ, որ միայն հիվանդ մարդը` այն էլ երազում, կարող է պատկերացնել, որ Ռուսաստանը հանկարծ կհարձակվի ՆԱՏՕ-ի վրա: Ինձ թվում է` որոշ երկրներում պարզապես շահարկում են Ռուսաստանից վախենալը»,- ասել է Պուտինը իտալական Il Corriere della Sera թերթին տված հարցազրույցում:
Նախագահի խոսքերով՝ որոշ պետություններ այսօր ցանկանում են «սահմանամերձ երկրների» դեր խաղալ ու շահարկում են Ռուսաստանից վախենալը, իսկ ԱՄՆ-ին արտաքին սպառնալիք է պետք, որպեսզի պահպանի ատլանտյան դաշինքում իր առաջատար դիրքերը: