
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը պարծեցել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ վաղեմի ընկերությամբ: Վերջինիս խոսքով, Մերկելը ալկոհոլային խմիչքներ խմելու ժամանակ բարձր դիմադրողականություն է ցուցաբերում:
Այս մասին նա խոստովանել է նորվեգական Aftenposten հրատարակչությանը տված հարցազրույցում, գրում է Daily Mail-ը:
«Նա խմում է սպիտակ գինի, իսկ ես գարեջուր… ես շատ տպավորված եմ նրա դիմադրողականությամբ»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Հուզիչ զրույցում Ստոլտենբերգը ցրել է բոլոր առասպելներն այն մասին, որ համաշխարհային առաջնորդները խոսում են միայն կարևոր գործերի ու այլևս ոչ մի բանի մասին: