Կապանի փոխոստիկանապետին ուղղաթիռո՞վ են բերման ենթարկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լրատվամիջոցներում տարածված լուրերի համաձայն` Կապանում լուրեր են շրջանառվում, թե Երևանից ուղղաթիռով օպերատիվ աշխատակիցներ են մեկնել Սյունիքի մարզ, որոնք բերման են ենթարկել Կապանի ոստիկանապետին, մի շարք քննիչների և համակարգի աշխատակիցների: Նշվել է, որ նրանց տարել են բաժին և ստուգել խմածությունը:

Ոստիկանության լրատվական ծառայությունից Armlur.am-ի հարցմանն ի պատասխան ասացին, թե անհեթեթ լուրերը չեն մեկնաբանում:

Այդուհանդերձ, Armlur.am-ին տեղեկություններ են հասել, որ իրականում նման բան տեղի է ունեցել:

Հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա իր համարում հայտնել էր, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից» դիզվառելիքի գողության  գործով «Ժողովուրդ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Գրել էինք, որ մայիսի 26-ին կոմբինատի աշխատակիցներից երկուսը կալանավորվել են այն բանի համար, որ կոմբինատի փաստաթղթեր կեղծելով՝ 3 մլն դրամի դիզվառելիք են գողացել: Երեկ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս գործի շրջանակներում աշխատանքից ազատվել է Կապանի ոստիկանապետի տեղակալ Հայկ Հովհաննիսյանը:

Մեզ հաջողվեց պարզել, որ Կապանի ոստիկանապետի տեղակալ Հովհաննիսյանը դիզվառելիքի գողության գործով անցնող վկաների նկատմամբ ճնշում է գործադրել` ստիպելով նրանց, որ այս գործով  կոմբինատի ավտոկայանատեղի պատասխանատու Կարեն Ենդիգարյանի անունը չտան, այլ հայտնեն նրա աշխատակիցներից ոմն Գոռի անունը: Սակայն վկաներն առերեսման ժամանակ խոստովանել են իրենց նկատմամբ իրականացված ճնշումների մասին:




Լրահոս