
«Երբ գործընթացը համեմում ես խորհրդակցություններով, համախմբվելու ընդհանուր եզրեր գտնելու ջանքերով, կյանքը դառնում է հետաքրքիր ավելի, քան կար»:
Իհարկե, ամեն մարդ իր համար միշտ գտնում է ինչ-որ զբաղմունք, որպեսզի կյանքը հետաքրքիր դարձնի, բայց երբ ԱԺ փոխնախագահ դարձած Հերմինե Նաղդալյանն է խոսում քաղաքականության մասին, մեղմ ասած, ծիծաղելի է դառնում: Ինչո՞ւ, որովհետեւ այս տիկինը մշտապես քննարկման թիրախ է դարձել տնտեսական այս կամ այն խարդախությունների մասին խոսելիս: Նա իր ամուսնու հետ քանի՜ ընտանիքների կյանքն է ձանձրալի դարձրել, քանիսի՜ն է մղել անիմաստ դարձած պայքարի: Այո՛, այո՛, «Նորաշեն 2007»-ը մի բնակարանը վաճառել է մի քանի հոգու, եւ այսօր շատ մարդիկ պարզապես տուն չունեն: