Այսօր նվազագույնը 27 մարդ է վիրավորել Գերմանիայի Ռեյնլանդ-Փֆալց նահանգում կայծակի հարվածի արդյունքում, հայտնել են նահանգի ոստիկանությունից, գրում է ՌԻԱ «Նովոստին»:
Վիրավորներն առաջին բուժօգնություն են ստացել փառատոնի տարածքում, իսկ այնուհետև նրանք հոսպիտալացվել են մոտակա հիվանդանոցում: Տուժածներից 6-ի վիճակը ծանր է, փոխանցում է Rheinische Post թերթը:
Միջադեպի մանրամասները չեն հաղորդվում: