Սերժ Սարգսյանը կարո՞ղա բանուգործ չունի, պիտի գա ձեզ լսի. պաշտոնյան՝ հուսահատ գյուղացիներին (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղում այսօր վաղ առավոտից լարված վիճակ է: Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ գյուղացիները բողոքի ակցիա են կազմակերպել՝ ընդդեմ կաթի մթերման գնի իջեցման: Մեր թղթակցի հետ զրույցում անելանելի վիճակում հայտնված գյուղացիները հայտնեցին, որ անարատ կաթին փոխարինելու եկած կաթի փոշին «քանդում է իրենց տունը»: Բողոքավոր բնակիչների խոսքով, իրենք ստիպված են իրենց անասուններն վաճառեն, քանի որ կաթի մթերման գնի իջեցման հետևանքով եկամուտ չեն ունենում, ընդհակառակը՝ մեծ թվով վնասով են աշխատում:

Armlur.am-ի թղթակիցը նկատել է նաև՝ ինչպես մարզպետարանի աշխատակիցը փորձում «բանակցել» նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպում պահանջող գյուղացիների հետ: Մարդկանց հուսադրելու և խնդիրներին լուծում առաջարկելու փոխարեն, նշված պաշտոնյան, որի անունը դեռևս ճշտել չհաջողվեց, գյուղացիներին ասել է. «Նախագահը կարողա՞ բան ու գործ չունի, որ գա ձեզ լսի»: Ստեղծված իրավիճակի հետ կապված Armlur.am-ը զրուցեց նաև Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հետ, ով նախ նշեց, որ տեղյակ է խնդրից, ապա հավելեց, թե ինքն անձամբ հանդիպել է գյուղացիների հետ. «Գյուղի բնակիչներին կաթի գների հետ կապված սխալ ինֆորմացիա է հասել, որն էլ առաջացրել է վերջիններիս դժգոհությունը: Իրականում նման բան չկա»:

Ավելի մանրամասն՝ Armlur.am-ի տեսանյութում:

11358824_919730041433042_1395617470_n

11329005_919730038099709_392142278_n

11291834_919730031433043_123069828_n

11287263_919730024766377_1171815443_n

11287199_919730028099710_1216108667_n (1)




Լրահոս